Օձերն ակտիվացել են. փրկարարները 1 օրում 2 գյուրզա և 1 սահնօձ են բռնել
Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: