Հերթական գողության դեպքը՝ Երևանում. թալանել են «Kia»-ն՝ տանելով 4 անվադողերն իրենց անվահեծերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյմեբերի 11-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ներքիմ գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի և օրավարձով էր վերցվել, տուժողին էլ պատճառվել է մոտ 1500 ԱՄՆ դոլարի վնաս:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։