Ազգային ժողովի լրացուցիչ նիստը հետաձգվեց էլեկտրականության անջատվելու պատճառով
ՀՀ ազգային ժողովի լրացուցիչ նիստը երկու անգամ հետաձգվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Խորհրդարանի շենքում լույս չկա: Սկզբում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նիստը հետաձգեց 5 րոպեով, այնուհետև 30 րոպեով: Նիստի օրակարգում ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցի քննարկումն է: