211652_close_icon
views-count72640 դիտում article-date 11:15 04-06-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 9 տարեկան երեխան մոր կողմից անզգուշաբար արձակած կրակոցի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ժամը 19։20-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Արտանիշ գյուղի բնակիչ՝ 9-ամյա Ա. Գ.-ն է, ով վնասվածքը ստացել է հրացանից արձակած կրակոցի հետևանքով։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Ա. Գ.-ն իրենց տան բակում «Բայկալ» տիպի օդամղիչ հրացանից կրակոցներ է արձակել թիրախի վրա։ Դա տեսնելով՝ նրա մայրը՝ Գ. Աղաջանյանը, լիցքավորված հրացանը վերցրել է երեխայի ձեռքից և ուղղություն վերցրել թիրախի մոտ՝ ուսումնասիրելու այն, և մայրը, չիմանալով, որ հրացանը վերալիցքավորված է, պատահաբար քաշել է ձգանը, ինչի հետևանքով հնչել է կրակոց, և որդին ստացել է վնասվածք։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրն աշխատում է Արտանիշի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր