39136 դիտում
12:30 22-03-2019
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա և 25-ամյա քաղաքացիներ. վերջիններս եղել են դանակահարված
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզեկ են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ և 25-ամյա Արթուր Գևորգյանը, ով հիվանդանոց է տեղափովել «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանց, ինչ հանգամանքներում են դանակահարվել, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)