Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
                        [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝  նոյեմբերի  2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը  18:10-ի սահմաններում  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող ծակած վերք և ձախ ձեռքի ծակած վերք»  և «կրծքավանդակի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ  իրենց մոտ են տեղափոխվել  2 քաղաքացի: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել  է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Կարապետյանի գլխավորոթյամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են  Երևանի բնակիչներ, 32-ամյա Դավիթ Հովսեփյանը և  31-ամյա Գեորգի Բալաայրումյանը: 
 Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատական շրջանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու: 
Մինչ բժիշկները պայքարում  էին նրանց կյանքի համար, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Ավան- Առինջի բնակիչ, 40-ամյա  Ալբերտ Սևյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձանց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Սևյանը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին, որտեղ  փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

