2209 դիտում
22:39 03-06-2019
Ովքե՞ր են լինելու այն «հրեշտակները», որոնք դատավորներին վեթինգի են ենթարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/06/03/1047708/?fbclid=IwAR3dhCETogpSqyZg5azDPOjZSYEbclzCuPbEmHnH1W3e1MrEPD-Or-2n0zg]Aravot.am[/url]-ը գրում է. Առանց հայեցակարգի՝ վեթինգի մասին օրենքի նախագիծն արդյունք չի տա: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նա հիշեցրեց՝ մայիսի 24-ից հետո, երբ անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ եղան, որոշվել էր՝ պետք է մշակվեր հայեցակարգ, որով հստակեցվելու էր՝ արդյոք անցումային արդարադատությունը կիրառվելու է Հայաստանում, թե՝ ոչ, ի՞նչ գործիքակազմով է կիրառվելու, դրա մեջ վեթինգը մտնո՞ւմ է, թե՝ ոչ. «Ապա այդ հայեցակարգը դրվեր շրջանառության մեջ, դրա շուրջ քաղաքական ուժերի, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների հետ ձեռք բերվեր որքան հնարավոր է լայն համախոհություն, եւ ապա այն շրջանառել հանրության շրջանում: Որովհետեւ հանրությունը պետք է տեղյակ լինի եւ հասկանա՝ ինչ է անցումային արդարադատությունը, ինչ գործիքներով է կիրառվելու եւ օգուտը որն է լինելու»: Զադոյանն ասաց, ինքը տեղյակ չէ՝ այդ հայեցակարգը պատրաստվե՞լ է, թե՝ ոչ:
Բայց, ինչպես Զադոյանն ասաց, մամուլից տեղեկացել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է՝ Վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է.«Ես սա չեմ ողջունում, որովհետեւ առանց հայեցակարգի վեթինգի նախագիծը արդյունք չի տա, քանի որ դա համակարգային մոտեցում չի պարունակում: Պետք է սկզբից լինի հիմնարար փաստաթուղթ, հասկանանք, ասենք՝ դա ինչ խորը սինեգիաների մեջ է լինելու դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների, հակակոռուպցիոն գործընթացի հետ, նոր դրանից հետո առանձին գործիքների մասին խոսք գնա»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/06/03/1047708/?fbclid=IwAR3dhCETogpSqyZg5azDPOjZSYEbclzCuPbEmHnH1W3e1MrEPD-Or-2n0zg]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6091 դիտում
21:00 30-06-2019
Գևորգ Դանիելյան. Կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար. Aravot.am
3760 դիտում
10:31 21-05-2019
Վեթինգի հանձնաժողովը կարող է դատավորներին միայն մեկ հարց տալ․ «Առավոտ»
1420 դիտում
15:51 16-02-2022
«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա
Այս բաժնից
982 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան