898 դիտում
15:13 03-06-2019
ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։
«USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:
Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝
Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,
Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,
Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,
Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,
Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:
Մանրամասները՝ ուղեցույցում. http://pashtpan.am/images/Ughecuyc.pdf»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան