211652_close_icon

ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները սահմանափակելու նախագծին

views-count2626 դիտում article-date 11:55 03-06-2019
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 111 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նմանատիպ նյութեր