211652_close_icon
views-count7319 դիտում article-date 23:43 02-06-2019

Սանտյագո Կանիսարեսը՝ ավտովթարից զոհված Ռեյեսի մասին. Նա արժանի չէ հերոս համարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը յուրօրինակ կերպով է արձագանքել «Արսենալի» նախկին խաղացող Խոսե Անտոնիո Ռեյեսի ողբերգական մահվանը, որը Իսպանիայում զոհվել էր ավտովթարի արդյունքում: 35-ամյա Ռեյեսի վարած մեքենան դուրս է թռել ճանապարհից և այրվել: Մեքենայում են եղել նաև Ռեյեսի երկու հորեղբոր որդիները, որոնք նույնպես զոհվել էին: «Արագության գերազանցումը դատապարտելի արարք է: Վթարից՝ բացի վարորդից, այլ մարդիկ էլ են զոհվել: Ռեյեսը արժանի չէ, որպեսզի նրան հերոս համարեն: Բայց դա չի նշանակում, որ ես չեմ ցավում տեղի ունեցածի առթիվ և չեմ աղոթում զոհերի հոգու հանգստության համար», գրելէ Կանիսարեսն իր թվիթերում: Ակումբային մակարդակով Ռեյեսը 11 տիտղոս է նվաճել, որոնց թվում՝ Եվրոպայի Լիգայի 5 հաղթանակ «Սևիլյայի» և «Ատլետիկոյի» հետ: Ֆուտբոլիստի հուղարկավորությունը կկայանա հունիսի 3-ին՝ հարազատ Ուտրեր քաղաքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր