211652_close_icon
views-count5049 դիտում article-date 23:02 02-06-2019

Դուք ընդհանրապես իրավիճակին չեք տիրապետում պարոնայք. Վովա Հակոբյան

Վովա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեղափոխական թիմը, տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց հետո, պետական ապարատը օպտիմալացնելու հայտարարությունից հետո, ունենալով երկրում գործող վարկային կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին վարկեր են տրամադրում ՍԿՍԱԾ 60% տարեկան տոկոսադրույքից մինչև 200%, ԱԺ են բերում վիճակախաղերի մասին նոր օրինագիծ, որը ունենալու է տնտեսական բացասական հետևանքներ գոնե գործազրկության աճի հետ կապված, էն դեպքում, որ էդ վիճախաղերից 83%-ով օգտվում եմ օնլայն հարթակում, իսկ օնլայն հարթակը անվերահսկելի ու անկառավարելի է։ Էս օրինագծի ընդունումից հետո ոչինչ չի փոխվի, բացի նրանից, որ էն 17% էլ կսկսի օգտվել օնլայն հարթակից։ Փոխարենը կունենանք նոր գործազուրկներ, նոր մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն իշխանություններից, տարածքների սեփականատերեր, ովքեր պետք է նոր վարձակալներ փնտրեն և այլն։ Դուք ընդհանրապես իրավիճակին չեք տիրապետում պարոնայք։ Դա լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում՝ սպասարկում եք ինչ որ խմբի շահեր։ Ձեր գործընկերները կառավարությունում ամեն օր առնչվում են օրենսդրական բացերի կամ անհարմարությունների հետ, մասնավորապես քաղծառայության մասին օրենքի շրջանակներում։ Մեր քաղաքացիները անզգուշությամբ, ստիպված, հիմարության արդյունքում ընկնում են սկսած 60%ից մինչև 200%-ով վարկ տվող կազմակերպությունների ձեռքն ու սնանկանում, ունեզրկվում, ինքնասպանությունների դիմում։ Մի տարի է անցել դեռ հարկային օրենսգիրք չեք ընդունել, դեռ Ճանապարհային երթևեկության մասին օրենքը չեք փոխել, ոչինչ չեք արել, դրել լուրջ դեմքով հողմաղացների դեմ եք պայքարում։ Կամ նեղ անձնական շահեր եք սպասարկում։ Այսքանը»:

Նմանատիպ նյութեր