211652_close_icon
views-count15749 դիտում article-date 15:28 27-11-2020

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան. Aysor.am

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, [url=https://www.aysor.am/am/news/2020/11/27/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1777858?fbclid=IwAR3DWH8idUeNplT3v5u-Qbu5L9KR1NFOIQMDGXVGR5GleZ20T81HxbvepAo]Aysor.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Հարցին, թե պաշտպանական 9-րդ շրջանի ի՞նչ ձախողումների մասին է խոսում Փաշինյանը, Հակոբյանն արձագանքեց. «Դա առանձին վերլուծության թեմա է, այսօր չեմ խոսի այդ մասին»։ Արդյոք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարոյական աջակցության կարիքն ուներ Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նշեց՝ պետք է հարցնել նրանցից, ում որոշել է աջակցի։ «Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», – ասաց Մովսես Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ «Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում»,- ասել էր նա։ Մանրամասն՝ [url=https://www.aysor.am/am/news/2020/11/27/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1777858?fbclid=IwAR3DWH8idUeNplT3v5u-Qbu5L9KR1NFOIQMDGXVGR5GleZ20T81HxbvepAo]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր