211652_close_icon
views-count113852 դիտում article-date 18:11 02-06-2019

Արմավիրի մարզում առաջին անգամ անցկացվեց «Drag Racing» ավտոմրցարշավը՝ մասնակիցների թիվը աննախադեպ էր. մրցարշավը նվիրված էր Սարդարապատի հերոսամարտի 101-րդ տարեդարձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզում առաջին անգամ տեղի ունեցավ «Drag Racing» ավտոմրցարշավը: Միջոցառումը անցկացվում էր Արաքս գյուղի վարչական տարածքում՝ Արաքս գյուղից դեպի Սարդարապատ հուշահամալիր տանող ճանապարհին: Միջոցառման կազմակերպիչը «Հայկ Իսկանդարյանն» ԱՁ CAR LIFE-ն էր՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ու փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի գործուն աջակցությամբ: Մրցարշավի կազմակերպիչների հիմնական նպատակն էր նման միջոցառումներով աշխուժացնել մշակութային և մարզական կյանքը Արմավիրի մարզում, ինչը կարծես թե շնորհիվ կազմակրպեչ Հ. Իսկանդարյանի և Կ. Գրիգորյանի հաջողություն է ունենում, վկան՝ այս ավտոմրցաշարն է, որի մասնակիցնրի թիվը աննախադեպ է և հետաքրքրասերների մեծ բանակ է հավաքվել ոչ միայն Արմավիրի մարզից, այլև՝ Հանարապետության մի քանի մարզից, անգամ Ռուսաստանից և Վրաստանից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցաշարը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի 101-րդ տարեդարձին, իսկ հաղթողները կստանան դրամական պարգևներ: Միջոցառումը բարձր մակարդակով տեղի չէր ունենա, եթե չլինեին հովանավորներն ու աջակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար տեղում ծառայություն էին կատարում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարներն ու Արմավիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ճիշտ կազմակերպված աշխատանքների արդյունքում, ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները իրենց մասնագիտական կարողությունները չցուցաբերեցին, քանի որ ամեն ինչ անցավ հարթ ու խաղաղ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն ու քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արաքս և Սարդարապատ համայնքների ղեկավարները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 740+
740+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր