«Հայաթում ընկա ու գոռացի՝ Մառլենս էլ չկա»․ պայմանագրային զինծառայողը պատրաստվում էր ամուսնանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավաբան.net-ը գրում է. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մառլեն Այվազյանը բանակից զորազրվելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել զինված ուժերում։
«Խելացի տղա էր։ Երազում էր, որ լավ ապրի, լավ կյանքով ապրի ու ամեն ինչ ունենա։ Մառլենս, որ բանակից եկավ, մեր գյուղում հացի փուռ բացեցին։ Ես հաց էի թխում, տղաս էլ առաքիչ էր աշխատում։ Հացը տանում էր մարդկաց տուն, դնում էր սեղանին ու գումարը չէր վերցնում։ Հետո գալիս ասում էր՝ մամ ինձ փող կտաս, իմը կորցրել եմ։ Հետո իմացա, որ ամաչել է վերցնել այդ 200 դրամը»,-պատմում է մայրը՝ Էլմիրա Այվազյանը։
Հայրը՝ Արտուշ Այվազյանը, պատմում է, որ երբ տղան անցել է պայմնագրային ծառայության, շուրջ 10 օր անց սկսվել է պատերազմը։
«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, ասաց՝ ես լավ եմ, դուք ձեզ լավ պահեք, լավ մնացեք։ Շատ մարդիկ են եղել, որ վախենալով են գնացել, բայց ինքը վախ չի ունեցել»,-նշում է հայրը։
Ընկերները պատմում են, որ նա ուրախ է մեկնել մարտի դաշտ։ Տեղեկություններ ունեն, որ Մառլենը ճանապարհներից նուռ է քաղել տղաների համար։
Մառլեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Մանրամասները՝ տեսանյութում։