211652_close_icon
views-count59145 դիտում article-date 11:31 02-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիս 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Բնակիչը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգ տված բնակիչը աշխատում է ՀՀ նախարարություննեից մեկում՝ որպես գլխավոր մասնագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր