211652_close_icon
views-count28401 դիտում article-date 19:03 01-06-2019

Վայք քաղաքում հայտնաբերվել է գետն ընկած երեխայի դին

Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել և գետից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 2004 թ.) դին: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 35 փրկարար, 65 ոստիկանության աշխատակից և մոտ 100 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր