1214 դիտում
12:35 31-05-2019
Պատգամավորը տնտեսվարողներին ևս մեկ անգամ կոչ արեց դեռահասներին չվաճառել ծխախոտ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը փակ հանրային վայրերում ծխելն արգելելու մասին պատրաստվող օրենսդրական նախաձեռնությունը համարում է պատմական փոփոխություն: «[url=https://armenpress.am/arm/news/976808.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` մայիսի 31-ին` Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ պատգամավորն ԱԺ ամբիոնից իր ելույթը նվիրեց այդ թեմային:
«Ներկայում գործող օրենսդրության մեջ առկա բացերը թույլ են տալիս, որ Հայաստանում տարվող ագրեսիվ ծխախոտային գովազդը` քողարկված գովազդը, ծխախոտի ցածր գինը և դրաց տեղակայումը քաղցրավենիքի կողքին, ծխախոտի վրա նախազգուշացնող նկարների բացակայությունը նպաստեն ծխելու տարածվածության խնդրի խորացմանը: Հիմա կանգնած ենք պատմական փոփոխությունների շեմին: Արդեն պատրաստ է Առողջապահության նախարարության կողմից առաջարկված օրենսդրական նախագիծը, որով ոլորտում նախատեսվում են հավելյալ կարգավորումներ. ամենաէականը` ծխելու արգելքը փակ տարածքներում`ռեստորաններում, բարերում»,-ասաց պատգամավորը:
Առաքելյանը նկատեց` Հայաստանը հարուստ երկիր չէ, այս ոլորտում օրենսդրական կարգավորումները հեռու են կատարյալ լինելուց: Սակայն սա դեռ չի նշանակում, թե անկատար, թերի օրենքների պատճառով պետք է շարունակի տուժել բնակչությունը, նրանց առողջությունը: Պատգամավորը կոչով դիմեց դեռահասներին: «Եթե դեռ չեք սկսել ծխել, սակայն մտածում եք այդ մասին, հանեք ձեր մտքից: Եթե արդեն ծխում եք, ուշ չէ հրաժարվելու համար: Տնտեսվարողներին ուղղակի խնդրում եմ` վաղուց արդեն գործում է օրենսդրական նորմը, որ դեռահասներին չպետք է ծխախոտ վաճառել: Խնդրում եմ որևէ պատճառաբանությամբ մի վաճառեք: Այդ վաճառքից օրական առավելագույնը 200 դրամ եք շահելու, դեռահասներին մի վաճառեք ծխախոտ»,-նշեց նա:
Դիմելով պատգամավորին`Առաքելյանը հիշեցրեց, որ իրենց մանդատ է տրվել բարելավելու քաղաքացիների ոչ միայն սոցիալ-տնտեսական վիճակը, այլ նաև կյանքի ընդհանուր որակն ու առողջ շրջապատ ունենալու նախապայմանը: «Ավելին, մենք արդեն ուշացել ենք, մեր հարևան երկրներից շատերն արդեն թևակոխում են ծխախոտի օգտագործման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների վերջին փուլ: Իսկ մենք դեռ շարունակում ենք քննարկել, թե ինչպես անել, որ սահմանափակումները մեղմ լինեն, որ չտուժի ծխախոտի արդյունաբերությունը և դրանից հավաքվող հարկերը»,-նկատեց պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
5194 դիտում
19:51 19-11-2016
Գերմանացի պատգամավորը կոչ է արել սպառազինություն չվաճառել Թուրքիային
9820 դիտում
13:12 08-07-2017
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ
Այս բաժնից
970 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1027 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
712 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը