211652_close_icon
views-count5194 դիտում article-date 19:51 19-11-2016

Գերմանացի պատգամավորը կոչ է արել սպառազինություն չվաճառել Թուրքիային

Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Յուրգեն Տրիտինը, Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունենալիս, հայտարարել է Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն: «Այժմ դեմ առ դեմ ենք ՆԱՏՕ-ի մի գործընկերոջ հետ, որն սկսել է անտեսել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներ»,- ասել է Տրիտինը, և կոչ է արել Թուրքիային զինտեխնիկա չմատակարարել: Պատգամավորի կարծիքով` Թուրքիան զենքը կարող է օգտագործել իր ժողովրդի դեմ:

Նմանատիպ նյութեր