211652_close_icon
views-count35146 դիտում article-date 09:44 31-05-2019

Ոստիկանությունը, քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտել ու հայտնաբերել են Սամվել Բաբայանի համակիրների հետ վիճաբանած ու կրակոցներ արձակած անձանց. դեպքը քաղաքականության հետ կապ չունի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ Արսեն Այվազյան), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյան) գլխավորությամբ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրենց գործընկերների և Հայաստանի քննչական կոմիտեի փորձառու քննիչների հետ՝ բացահայտել են ու հայտնաբերել Արցախի Հանրապետության ազգային հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետ վիճաբանություն կատարած անձանց և կրակոցներ արձակողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործությունը քաղաքական մոտիվներ չունի, ոչ մի առնչություն չունի նաև Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների հետ. այն կապված է ֆինանսական խնդիրների հետ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկվածների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն, Գ. Շամշյանի տեղեկություններով, 2 հոգի քննիչի որոշմամբ ձերբակալվել են՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով։ *** [url=https://www.aravot.am/2019/05/31/1046940/?fbclid=IwAR0D20AK2DlWljbR7hz8r0smV06buvqNxGra4xGegkL7cEsuV2qQFarptZ4]Aravot.am[/url]-ի տեղեկություններով, Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներից է նաեւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նրա հայրն էլ եղել է Շահումյանի շրջանի հիմնադիր ղեկավարը, որն իրականացրել է վերաբնակեցումը: Ռոլանդ Այդինյանն այժմ բիզնեսով է զբաղվում: Ինչպես լրատվամիջոցները արդեն գրել են մյուս ձերբակալվածն էլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը: Այս անձանց անունները կապվում են ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի անվան հետ: Արայիկ Հարությունյանը Aravot.am-ին ասաց, որ տեղեկություններ չունի նրանց վերագրվող արարքի մասին. «Ես ունեմ շատ համախոհներ, այդ թվում՝ նրանք, եւ դրա մեջ որեւէ բան չկա, իսկ ցանկացած հանցանքի համար պետք է պատասխանատվության ենթարկեն»: Անդրադառնալով լուրին, թե միջադեպը եղել է գումարային հարցով, նախկին վարչապետն ասաց. «Սա սովորական խուլիգանություն է, ոչ մի բանից տեղեկացված չեմ: Նրանց մինչեւ դեպքը չեմ հանդիպել, դեպքից հետո չեմ հանդիպել»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր