211652_close_icon
views-count1364 դիտում article-date 16:23 30-05-2019

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրատսված թաքստոցում: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր