211652_close_icon
views-count725 դիտում article-date 20:52 29-05-2019

ՔԿ նախագահի տեղակալներն ընդունել են ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրել է, որ Կոմիտեն պատրաստակամ է արդյունավետ համագործակցություն ունենալ փորձագիտական խմբի հետ: ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են Քննչական կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանն ու հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: ԵԱՀԿ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Հայաստանին՝ գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր