211652_close_icon
views-count799 դիտում article-date 16:29 29-05-2019

Ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ գրպանահատությունը կատարել է Կապան քաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդ, որը նույն օրը Ֆրանսիայի հրապարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դրամապանակի տերը հրաժարվել է հաղորդում տալ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ նախապատրաստվում են նյութեր։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր