211652_close_icon
views-count741 դիտում article-date 13:01 05-11-2015

Ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել 1987 թ. ծնված Լիլիթ Մ.-ն և հաղորդում տվել, որ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական, 2 դոլար, էլեկտրոնային կրիչ և այցեքարտեր` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր