211652_close_icon
views-count38106 դիտում article-date 19:58 29-05-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Ford-ը բախվել է կայանված Opel-ներին, դուրս եկել հանդիպակաց գոտի ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սոս Գասպարյանի վարած Ford մակնիշի 36 AX 371 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Ալիկ Բենյամինյանի վարած Opel մակնիշի 35 RV 115 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Վասիլ Սարիբեկյանի վարած Opel մակնիշի 35 ZF 402 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Բենյամինյանը ՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford-ը, որը բախվել է կարմիր լույսի տակ կանգնած Opel-ներին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն ժաանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր