211652_close_icon
views-count29733 դիտում article-date 16:37 04-01-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Արագյուղ - Բուժական գյուղամիջյան ճանապարհին Ford Fusion-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 40 մետր գլորվելով հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագյուղ - Բուժական ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 40 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 46 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ պարզելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորներն ազգականներ են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր