211652_close_icon
views-count24647 դիտում article-date 18:33 04-11-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կայանված Nissan XTrail-ին, դուրս եկել հանդիպակաց գոտի, անցել մայթով և գլխիվայր հայտնվել գերեզմանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքնային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել գերեզմանոցում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Հակոբյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր