211652_close_icon
views-count43267 դիտում article-date 10:35 29-05-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 21-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. վիրավորների մեջ է «Գավառ» հեռուստաընկերության օպերատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Պապին Խաչիկյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ZՍ 138 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Խաչիկյանն ու նրա ուղևոր՝ Գավառի բնակիչ, 21-ամյա Գևորգ Ներթառչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Ներթառչյանն աշխատում է «Գավառ» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր