211652_close_icon

Ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանը Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հետ կապված. «Ժողովուրդ»

views-count2381 դիտում article-date 10:17 29-05-2019
«ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության և առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարան` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, և հետաքրքրվել, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր` արդյոք ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցելո՞ւ են այս գործով լսումներին, քանի որ մասնակցել են 2008թ.-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը: «Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով», – ասվում է ՍԴ կողմից ուղարկված պատասխանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր