6748 դիտում
19:06 28-05-2019
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տեղի ունեցավ տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 27–ին, Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մշակույթի պալատում միջոցառումը մեկնարկեց քաղաքապետ Սասուն Խեչումյանի շնորհավորանքով և Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի խոսքով:
Այնուհետև տոնական միջոցառումն իրենց ելույթներով էլ ավելի գեղեցկացրեցին «Լազուր» ժողգործիքներ համույթի, Ալավերդու երգի-պարի թատրոնի, Արվեստի դպրոցի սաներն ու Ալավերդու թատրոնի դերասանները:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+