211652_close_icon
views-count9268 դիտում article-date 11:35 29-05-2017

Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու մշակույթի տանը քաղաքի երգի և պարի խմբի, ինչպես նաև «Լազուր» ժողգործիքների համույթի մասնակցությամբ հնչեցին Հայաստանին նվիրված երգեր: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ոստիկանության Թումանյանի բաժանմունքի պետ Վահագն Մոսինյանը, այնուհետև Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը: Ներկա էին նաև Ալավերդու քաղաքապետարանի, դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներ ու աշակերտներ, ինչպես նաև դպրոցի շրջանավարտներ: Մինչ միջոցառման մեկնարկը, քաղաքի մանկապարտեզներում երեխաները նկարներ էին նկարել, որոնք ներկայացվել էին մրցութային կարգով: Հաղթող էր ճանաչվել Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 3 ժամկետային զիծառայողներին Ալավերդու քաղաքապետարանի կողմից շնորհվեց դրամական պարգև: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր