Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ներկայացուցիչներն այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Անմար կրակին, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն