211652_close_icon
views-count1384 դիտում article-date 15:52 28-03-2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին. ֆոտոշարք

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առիթով այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին: Եռաբլուր պանթեոնում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր