211652_close_icon
views-count19566 դիտում article-date 10:59 28-05-2019

Գալուստդ բարով լինի, Երևանը լույսերի մեջ ողողես. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր նշանակում է արել. Երևանն ունի «Երքաղլույս» ՓԲԸ-ի նոր տնօրեն

Երեկ՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Երքաղլույս» Փակ Բաժնետիրական Ընկերության աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Վարդանյանին։ Քաղաքապետն իր շնորհակալությունն է հայտնել ընկերության նախկին տնօրենին՝ կատարած աշխատանքի համար, իսկ նոր տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելիս հայտնել է, որ ոլորտում կան որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են լուծման նոր մոտեցումներ և նոր աշխատելաոճ։ Քաղաքապետն իր խոսքում հայտնել է. «Փոփոխությունը նպատակ ունի արդիականացնել համակարգն ու նոր շունչ տալ: Հաշվի առնելով մեր բնակչության առանձնահատկությունը, որը չի սիրում փաստաթղթավորված աշխատել, առաջանում է մի իրավիճակի, որ այսօր ընկերության հենասյուներին կան հազարավոր անհասկանալի մալուխներ, ինչն անթույլատրելի է: Առաջնային ուշադրություն պետք է դարձնել սահմանված չափորոշիչների և անվտանգության կանոնների խախտման դեպքերին»: Հայկ Մարությանն անդրադարձել է նաև համակարգային մի շարք այլ խնդիրների: Քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսությունում խնդիրներ լինում են ամեն օր, սակայն կարևոր է, որ ծառայությունները գործեն արագ և բնակիչներն էլ լինեն գոհ: Գալուստ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին վստահության համար և շեշտել, որ ընկերությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ աշխատանքների տեմպերը կրկնապատկելու համար: «Երքաղլույս» ՓԲԸ-ն համայնքային կազմակերպություն է, որն ապահովում է մայրաքաղաքի փողոցների, այգիների ու պուրակների, նաև բակային տարածքների արտաքին լուսավորությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր