211652_close_icon
views-count5118 դիտում article-date 20:28 21-12-2018

«Հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև մեր հույսերը». Հայկ Մարությանը դստեր հետ վառեց գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ

Ամանորին հրաշքներ են կատարվում, մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես ամեն տարի՝ 2018թ-ի ամանորին նույնպես երազանք պահեցի, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց: Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում»,-ասաց նա: Հայկ Մարությանը նշեց, որ այս երազանքը բոլորով միասին ի կատար ածեցին այս հրապարակում: «Մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, և ամբողջ աշխարհը զարմացած և հիացած հետևում էր մեզ: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջև, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»,-ասաց նա և նշեց, որ հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև բոլորի հույսերը: «Այդ հույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թ-ին և մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,-ասաց նա: Երևանի քաղաքապետը իր դստեր հետ բեմականացված միջոցառմանը բանալիով վառեց գլխավոր տոնածառի և հրապարակի լույսերը: Նշենք նաև, որ հանդիսավոր արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր Տեսանյութը՝[url=https://www.facebook.com/azatutyun/videos/2216193281982779/] Ազատություն Ռադիոկայանի[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր