37537 դիտում
10:22 28-05-2019
Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Մյասնիկյան պողոտայի բնակիչներն այս անգամ ծայրահեղ միջոցի չդիմեցին՝ հավատալով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մայիսի 27-ին, նախնական համաձայնությամբ՝ Երևանի վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հերթական հանդիպում-քննարկումն ունեցած Երևանի Մյասնիկյան պողոտայի մի խումբ բնակիչների հետ։
Հանդիպումը պլանավորվել է մայիսի 13-ին, երբ բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո»-ից վերև գտնվող հատվածը՝ պահանջելով, որպեսզի իշխանությունները նշված հատվածում տեղադրեն վերգետնյա անցում, քանի որ մահվան ելքով վրաերթերի պակաս նշված հատվածում չկա, բնակիչներն էլ ամեն Աստծո օր տանից դուրս գալուց ահը սրտներին են փողոցն անցնում։
Երեկ հանդիպմանը պետք է ներկա լինեին նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը և ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։ Եթե Ա. Պապյանի փոխարեն ժամանել էին ոստիկանության կենտրոնական բաժնի պետի տեղակալը, իսկ Կ. Կոստանյանը 1 ժամ առաջ հեռախոսազրույց էր ունեցել բնակիչների հետ և հայտնել, որ հարգելի պատճառներով չի կարող գալ հանդիպմանը, բայց նաև տեղեկացրել էր, որ խնդիրն ուսումնասիրվում է և արդեն մի քանի տարբերակներ են մշակվում, ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն այս անգամ չժամանեցին։ Բնակիչներն էլ ասում էին, որ, երևի, նրանք երեսատեղ չունեն, որպես ի՞նչ գան, իսկ գան, հերթական կուտը տան, թողնեն, գնա՞ն։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ. Մնացականյանը բնակիչներին տեղեկացրեց, որ քննարկումը դեռ շարունակվում է ու պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հունիսի 10-ին հերթական անգամ նույն վայրում հանդիպման ու քննարկեն կատարված աշխատանքներ։
Բնակիչները, հավատալով վարչական շրջանի ղեկավարին, չդիմեցին ծայրահեղ քայլի, այն է՝ հերթական անգամ ճանապարհը չփակեցին։
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/13/1124706/?fbclid=IwAR28pUty3jFTigQT723Ac27D-8xW0k8Riv737rccc1d-wy9_iXh-4Iq66Qc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին, խոստմանը հավատարիմ՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը և ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը հանդիպել էին Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային համալիրից վերև գտնվող սեփական տների բնակիչների հետ:
Պատկան մարմինները տեղում բնակիչների հետ քննարկել և ուսումնասիրել էին, թե ինչ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նշված հատվածում գործի վերգետնյա անցում: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի խնդիրը այդ մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրվի և վերջնական քննարկման նպատակով կարճ ժամանակ անց նորից հանդիպեն նշված վայրում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամանած պաշտոնյաները իրենց մաշկի վրա էին զգացել, թե ինչպիսի վտանգավոր պահմաններում են հետիոտները անցնում փողոցը, անգամ նրանց ավտոմեքենաները ճաապարհ չէին տալիս:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5587 դիտում
15:27 07-10-2014
Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Եռյակը՝ ԲՀԿ-ի մասնաբաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ