211652_close_icon
views-count2225 դիտում article-date 18:34 27-05-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է IRZ-ի Հարավկովկասյան բաժնի ղեկավարին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն այսօր ընդունեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի նոր ղեկավար  Ֆրանկ Հուփֆելդին և IRZ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության կապիտան Ռուբեն Դարբինյանը: Հանդիպման հիմնական նպատակը IRZ-ի հետ անցած տարիների համագործակցության արդյունավետության և նոր առաջարկվող ծրագրերի առաջարկն ու քննարկումն էր: Ա. Մխոյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհակալություն հայտնեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի նախկին ղեկավար Թերեզա Թալհամերին՝ նշելով, որ Ծառայությունն այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է ունեցել IRZ-ի հետ, ապա հույս հայտնեց, որ առկա փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և ավելի կամրապնդվի, իսկ Ծառայությունը, ինչպես միշտ, պատրաստ է աջակցելու և իրականացնելու նախատեսված ծրագրերը:  Ծառայության պետի տեղակալ Հ. Քոչինյանը, հայտնելով իր շնորհակալությունը համագործակցության համար, փաստեց հատկապես այն հանգամանքը, որ նախորդ հանդիպումների և համագործակցության ընթացքում ներկայացված ծրագրերը փորձագետների կողմից ստացել են դրական արձագանքներ՝ շեշտելով նաև, որ ձեռքբերված տեսական գիտելիքները շատ կարևոր են, սակայն հետագայում աշխատանքներն է՛լ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ են նաև գործնական ուսումնասիրություններ իրականացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ ակնկալում է կառուցողական համագործակցություն և Ծառայության պետի հետ քննարկեց համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավոր ուղղությունները և ժամկետները: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր