211652_close_icon

Ոստիկանները բացահայտել են ժամացույցների գողության դեպքերը

views-count1119 դիտում article-date 17:04 27-05-2019
2018 թ. hոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ օրեր առաջ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ժամացույցների խանութ-սրահից անհայտ անձը գողացել է «Քասյո» ապրանքանիշի ժամացույց: Նույն խանութից մի ահազանգ էլ ստացվել է այս տարվա հունվարի 14-ին: Խանութի տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզել էին, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին անհայտ անձը գողացել է նույն տեսակի ժամացույց՝ պատճառելով 208 հազար դրամի վնաս: Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մոտակա գյուղերից մեկի բնակիչ 38-ամյա մի տղամարդու և մի կնոջ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել են վերջիններս: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնները հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր