Հոլանդիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի «Հարկեմասե Բոյզ»-«Հուկ» խաղում (4:2) զվարճալի միջադեպ է գրանցվել:
Հանդիպման 66-րդ րոպեին մրցավարը պատահաբար հյուրերի գոլի մասնակից է դարձել:
«Հարկեմասե Բոյզի» դարպասապահը գնդակը ետ է մղել, հյուրերի ֆուտբոլիստ Ռիկ Իմպենսը առաջինն է հասել գնդակին և հարվածել, գնդակը դիպել է մրցակցին, նրանից դիպել մրցավարի ոտքին և հայտնվել դարպասում:
Մրցավարը հաշվել է գոլը: