Խարդախության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ոստիկանություն է ներկայացել
Ոստիկանության ՔՀԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 24-ին, ժամը 15-ի սահմաններում, կամավոր բաժին է ներկայացել 1989թ. ծնված, Գյումրիի բնակիչ Դավիթ Ք-ն, որը մայիսի 14-ից Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]