58700 դիտում
11:55 25-05-2019
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկն էլ զինվորական է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը.
Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։
Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու Թ. Նահապետյանի ուղևոր՝ 19-ամյա Աննա Բալասանյանը և Ջ. Մութաևի ուղևորներ Ս. Արզումայնաը և 64-ամյա Գարիկ Արզումանյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Նահապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/23/1125507/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն գործել էին նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, մայոր Լևոն Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր էին ժամանել նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Համլետ Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35531 դիտում
13:39 10-02-2022
Տավուշի մարզում երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին