211652_close_icon
views-count40092 դիտում article-date 09:48 25-05-2019

Յուրացում կատարելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր