211652_close_icon
views-count3271 դիտում article-date 18:44 24-05-2019

Վարչապետը կառավարական ամառանոցում ընդունել է շրջանավարտներին. Ուղիղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: «Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում, ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի կառավարական առանձնատանը հյուրընկալվել են, մասնավորապես, Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Արենի, Խաչիկ, Տավուշի մարզի Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն բնակավայրերի միջնակարգ դպրոցների շրջանավարտները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր