211652_close_icon
views-count102680 դիտում article-date 13:34 24-05-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Եղվարդում. հարկադիր կատարողները փորձում են լվացքի մեքենայի պարտքի համար մի ամբողջ ընտանիք վտարել տնից. ըստ հավաքվածների՝ գլխավոր «դերակատարներից» մեկը կաշառքի գործով կալանավորված դատավոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Եղվարդ քաղաքի Հովհաննիսյան 14 տան դիմաց հավաքվել են Եղվարդ քաղաքի մեծ թվով բնակիչներ ու պահանջում են, որպեսզի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն այս պահին դադարեցնեն նշված տան բնակիչների վտարման աշխատանքները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր բողոքի ակցիայի պատճառն այն է, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, նշված գումարը, որը նախատեսվել էր այդ տան համար աճուրդում, չի համապատասխանում շուկայականի արժեքին։ Մենք կասկածներ ունենք, որ գնորդն առնչություն ունի որոշումն ընդունած դատավոր Հեբոյանի հետ, քանի որ գնորդին առաջարկել ենք ավելի մեծ գումար, որպեսզի ինքը հետ կանգնի այս մարդկանց հայրական տունը զավթելու ցանկությունից, սակայն նա մերժել է։ Դրանից հետո նա ասելէ, որ շատ մեծ ծախսեր են կատարելու։ Տունը վաճառվել է մոտ 2 մլն 500 հազար դրամով, իսկ ընդհանուր վիճարկելի գումարի չափը մոտ 1 մլն 250 հազար դրամ է։ Մենք պահանջում ենք, որպեսզի ԴԱՀԿ-ն չներքաշվի դատավոր Հեբոյանի կայացրած ապօրինի որոշման մեջ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին տան դիմաց են հավաքվել հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներ, ովքեր փորձում են բռնի ուժով ներթափանցել տուն, սակայն դա նրանց չի հաջողվում։ Տեղում են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Նաիրիի ոստիկանության պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ինչքան էլ հարկադիր կատարման ծառայության 1-2 աշխատակիցներ փորձում են հրահրում առաջացնել, սակայն ժողովուրդը նրանց տված խայծը կուլ չի տալիս։ Նրանք՝ որպես պատնեշ, կանգնել են տան մուտքի դիմաց և հրաժարվում են բացել մուտքի դուռը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տանը մի քանի սերունդ է ապրել, ունեն խնամված այգի, տան բակում էլ կա աղոթատեղի, որտեղ գրեթե ամեն օր մոմավառություն են կատարում ոչ միայն եղվարդցիները, այլ նաև այլ տեղերից ժամանած հավատացյալներ։ Տան սեփականատերը՝ Ավագ Կարապետյանը, 1 տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում ավտովթարի է ենթարկվել և 1 տարի ՌԴ-ում զբաղվել է իր առողջական խնդիրներով, խնամքին ունի մի քանի անձ, այդ թվում՝ անչափահաս երեխա, աղջիկն էլ հղի է, ու հիմա, եթե Հեբոյանի ստեղծած շիլաշփոթը չլուծվի, այս ընտանիքը հայտնվելու է փողոցում՝ բաց երկնքի տակ, և մոտ 250-300 հազար դոլար արժողության տունը 1 մլն 500 հազար պարտքի դիմաց ոչ գրավ դրված տունն անցնելու է այլ անձի։ Բնակիչներն անգամ ասում են, որ իրենք պատրաստ են հանգանակություն անել և այդ պարտքը վճարել, սակայն, չգիտես ինչու, գնորդին դա չի հետաքրքրում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր