211652_close_icon
views-count4068 դիտում article-date 22:26 23-05-2019

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում ընդունելության համար սահմանվել է 75 տեղ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 75 տեղ: Ուսման տեւողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 250 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ: 1. Բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք: 2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը` - անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն), - կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ, - դիմում, - զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին (արական սեռի դիմորդների համար), - ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն), - տեղեկանքներ հոգեբուժական եւ նարկոլոգիական կլինիկաներից, - 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար: 3. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկաներից` - հայոց լեզու (թելադրություն), - հայոց պատմություն (թեստ): 4. Դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` 2-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաեւ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը): 5. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը: 6. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը: 7. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում: 8. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հաջորդ քննությանը մասնակցելու իրավունքից: 9. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որեւէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել: 10. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից: 11. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար: 12. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք` 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, 2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները, 3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները: 13. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում` 1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին, 2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին: 14. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին նրանց խնդրանքով ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք: 15. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մայիսի 29-ից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն: 16. Քննություններին մասնակցելու համար դիմորդին տրվում է քննական թերթիկ, որը ստանալու համար դիմորդներն օգոստոսի 2-ին անձնագրերով պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 6-ից 13-ը: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել010-77-80-33 հեռախոսահամարով: [b]ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ[/b]

Նմանատիպ նյութեր