1184 դիտում
22:16 23-05-2019
Լատվիայում ՀՀ դեսպանանը երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ:
Կոալիցիոն կառավարության մաս կազմող “KPV LV” կուսակցության պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի հանրային ծախսերի և աուդիտի հանձնաժողովի նախագահ Կասպարս Գիրգենսի (Kaspars Girgens) հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների վերահսկողական մարմինների միջև կապերի ձևավորման և փորձի փոխանակման հնարավորությունները, որի համատեքստում կարևորվեց առաջիկայում փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:
Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբևայի (Marija Golubeva) հետ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության առաջիկա միջոցառումներն ու նախաձեռնությունները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջև ակտիվ երկխոսության ծավալման խթանման ուղղությամբ:
Դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև «Նոր պահպանողական» կուսակցության պատգամավոր Լինդա Օզոլային (Linda Ozola), ում հետ քննարկվեց բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման և արդարադատության ոլորտում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին Լատվիայի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությունը: Այդ առումով Լինդա Օզոլան իր կուսակցության պատրաստակամությունը հայտնեց աջակցելու հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ օրակարգի ընդլայնմանը:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
18:25 18-03-2014
ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ
2380 դիտում
21:45 15-12-2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են