633 դիտում
15:22 23-05-2019
Հայաստանի և Ջիբութիի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Մայիսի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության (Republic of Djibouti) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։
Համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Մոհամեդ Սիադ Դուալեն (Mohamed Siad Doualeh) անդրադարձան երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը։
Նմանատիպ նյութեր
721 դիտում
15:15 25-11-2023
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ
1159 դիտում
09:23 13-05-2015
Պենտագոնը հորդորում է Իրանին հումանիտար օգնությունը Եմեն հասցնել Ջիբութիի նավահանգստով
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
886 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում