Պենտագոնը հորդորում է Իրանին հումանիտար օգնությունը Եմեն հասցնել Ջիբութիի նավահանգստով
Պենտագոնը կոչ է արել Իրանի իշխանություններին ավելորդ լարվածությունից և կասկածանքի տակ ընկնելուց խուսափելու համար Եմենի բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղ հասցնել Ջիբութիի անցակետով, որտեղով անցնում են ՄԱԿ-ի բեռները, հաղորդել է CNN-ը:
Միացյալ Նահանգները գտնում է, որ Իրանի իշխանությունների հումանիտար բեռները ինչ-որ ծուղակ է, այն է՝ դրանց անվան տակ զենք է տեղափոխվում Եմեն: Միևնույն ժամանակ հենց նույն ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ իրանական բեռներում զենք չկա: