Մտածված արձակուրդ. Փաշինյանն ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում:
Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդի է գնացել, որպեսզի օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա:
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]