Արարատի մարզպետարանում ցնծություն է, քանի որ վաղն ազատավելու են կադրային ջարդ իրականացրած մարզպետից
Կառավարությունը վաղը՝ ապրիլի 30-ին աշխատանքից կազատի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նա նշանակվելու է կամ բնապահպանության, կամ՝ գյուղատնտեսության նախարար: Իսկ նրա փոխարեն Արարատի մարզպետի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Ջրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը:
Ի դեպ, նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ազգակցական կապ չունի: Արարատի մարզպետարանում մեծ ուրախությամբ են ընդունել մարզպետի հեռանալու մասին նորությունը: Նրանք դժգոհում էին, որ Արամայիս Գրիգորյանը գալուն պես կադրային մեծ ջարդ է իրականացրել:
Նրանց փոխանցմամբ, մոտ կես տարվա ընթացքում 30 քաղծառայող է աշխատանքից ազատել եւ մոտ 10 հայեցողական աշխատող` խորհրդական, օգնական, տեղակալ: