211652_close_icon
views-count1706 դիտում article-date 23:04 21-05-2019

Երբ ՀՀ կառավարությունը լավ գործեր է անում, նա կարող է ակնկալել մեր աջակցությանը. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ-ի կողմից երկրում իրականացվող ծրագրերը: «Հայաստանում մեր աշխատանքի հիմնական նպատակն է օգնել սովորական քաղաքացիներին՝ ավելի լավ կյանք, ավելի զարգացած տնտեսություն, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն ունենալու ճանապարհին: Վստահ եմ, որ սովորական հայերը դա մեծապես գնահատում են: Վերջին 2 շաբաթներին եղել ենք Կապանում, Իջևանում, Դիլիջանում և Գյումրիում: Կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ մեծապես գնահատում էին այն աշխատանքը, որ ԵՄ-ն անում է Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սվիտալսկին՝ լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն մեծ նվիրատու կազմակերպություն է և նպաստում է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: «Մենք օգնում ենք լավ, դրական գործերին, որ արվում են հայերի կողմից: Երբ ՀՀ կառավարությունը լավ գործեր է անում, նա կարող է ակնկալել մեր աջակցությանը: Գիտենք, որ սովորական հայերը գնահատում, են այն, ինչ է անում ԵՄ-ն»,- ասաց դեսպանը:

Նմանատիպ նյութեր